Հրշեջ-փրկարարները կանխել են ավտոմեքենայում բռնկված հրդեհի տարածումը
Հասարակություն
20:11 16/06/2026
Հայաստան

Հրշեջ-փրկարարները կանխել են ավտոմեքենայում բռնկված հրդեհի տարածումը

Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ակունք բնակավայրի եկեղեցու մոտ ավտոմեքենա է այրվում։ Այս մասին հայտնում են  ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:22-ին, մարվել՝ 14:30-ին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder