Դաբաղ հիվանդության կանխարգելման սիմուլյացիոն վարժանք՝ Մառնեուլում ու Բերդավանում
Առողջություն
15:33 16/06/2026
Հայաստան

Դաբաղ հիվանդության կանխարգելման սիմուլյացիոն վարժանք՝ Մառնեուլում ու Բերդավանում

Դաբաղ հիվանդության կանխարգելման մեթոդների, համակարգված արձագանքման եղանակների, անհրաժեշտ միջոցառումների իրականացման վերաբերյալ այս անգամ խոսվել է Վրաստանի և Հայաստանի սահմանակից բնակավայրերում կազմակերպված համատեղ քննարկման և անդրսահմանային գործնական ուսուցման մեթոդի՝ սիմուլյացիոն վարժանքի միջոցով։

Տեսչական մարմնից հայտնում են, որ վարժանքին մասնակցել են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, Էկոնոմիկայի նախարարության և «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները։

Վրաստանի և Հայաստանի անասնաբուժական ծառայությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել համատեղ քննարկում արտակարգ իրավիճակներում դաբաղ հիվանդության կանխարգելման գործողությունների պլանների, տարածաշրջանի երկրների միջև համակարգված արձագանքման եղանակների, հիվանդության դեպքեր հայտնաբերելիս իրականացվող հակ ահամաճարակային միջոցառումների վերաբերյալ:

Վրաստանի Մառնեուլի և Հայաստանի Բերդավան բնակավայրերում իրականացված սիմուլյացիոն վարժանքի ընթացքում տարբեր երկրների անասնաբույժները կատարել են կենդանիների կլինիկական զննում, նմուշառում, համաճարակաբանական հետազոտություն՝ հատուկ ուշադրություն դարձնելով կենսանվտանգության կանոնների պահպանմանը։

Վարժանքի արդյունքները միջազգային փորձագետների կողմից դրական է գնահատվել, ընդգծելով, որ անդրսահմանային հիվանդությունների դեմ արդյունավետ պայքարը հնարավոր է միայն տեղեկատվության արագ փոխանակման և համատեղ իրականացվող գործողությունների միջոցով:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder