Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
2028-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրության համակարգն ընդգրկելու է բոլորին․ Ավանեսյան
«Առողջության համընդհանուր ապահովագրությունն անշրջելի իրողություն է, և այն հաջորդիվ ընդլայնվելու է։ 2027 թվականին համակարգին միանալու են մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները, քաղիրավական պայմանագրերով աշխատողները, տաքսի ծառայության մեջ ընդգրկված վարորդները»,- ԱԺ նիստում 2025 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս՝ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա նշեց, որ 2028 թվականին ամփոփվելու է համակարգին միացող բոլոր խմբերը և հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրությունն ընդգրկելու է բոլորին։
«Առողջության համընդհանուր ապահովագրությունն ընդգրկելու է բոլորին, բայց ոչ ամեն ինչ, այլ այն անհրաժեշտ ու առաջնային ծառայությունների փաթեթը, որոնք նպատակաուղղված են մեր ժողովրդի առաջնային հանրային առողջապահական հարցերը լուծելուն»,- ասաց Անահիտ Ավանեսյանը։