Կվիճեմ ձեզ հետ. ԿԲ նախագահը՝ Լուսինե Բադալյանին
Տնտեսություն
13:44 16/06/2026
Հայաստան

Կվիճեմ ձեզ հետ. ԿԲ նախագահը՝ Լուսինե Բադալյանին

«Կմնամ իմ թեզի շրջանակներում և կվիճեմ ձեզ հետ, որ շատ այլ երկրներում հնարավոր է վերցնել վարկեր ավելի ցածր տոկոսներով, քան Հայաստանում»,- ԱԺ-ում հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝  պատասխանելով ՔՊ-ական Լուսինե Բադալյանի հարցին, այն մասին թե ինչու է Հայաստանում վարկերի տոկոսադրույքներն ավելի բարձր քան այլ երկրներում։

 Նրա խոսքով՝ Հայաստանում ձևավորված վարկի տոկոսները համահունչ են այն ռիսկի պրոֆիլին, որը երկիրն ունի, քաղաքացիները և տնտեսվարող սուբյեկտները ստանում են վարկային առաջարկներ իրենց պրոֆիլից ելնելով։

Գալստյանը պատմեց, որ այս տարի դրական վարկային և հարկային պարտականություններ իրականացնող փոքր և միջին բիզնեսներին օժանդակության ծրագիր են իրականացրել, որոնց համար վարկերի տոկոսները որոշակիորեն նվազել է։

«Մենք ունենք փոքր և միջին ընկերություններ, որոնք հայկական դրամով վարկ են վերցնում 11 %-ով, արդյո՞ք այն ցածր է կամ բարձր է՝ ես կարծում եմ, որ բացարձակ բարձր չէ։ բայց միևնույն ժամանակ ունենք փոքր և միջին ընկերություններ, որոնք չեն ունեցել կարգապահություն կամ չունեն հետաքրքիր ծրագրեր և այդ տիպի ընկերությունները ստանում են վարկ 19%-ով»,-ասաց Գալստյանը՝ նշելով, որ բազմազանություն կա, իսկ գլոբալ շուկայի տենդենցները վարկերի տոկոսադրույքների աճն է։

 ԿԲ նախագահն աաց, որ Եվրոպական կենտրոնական բանկը բարձրացրել է տոկոսադրույքը, քանի որ գնաճը խնդիր է ապա հավանականությունը մեծ է, որ տոկոսադրուքները էլի կբարձրանան։

Լուսինե Բադալյանը նշեց, թե ինքը հարցնում էր հիփոթեքի և սպառողական վարկերի մասին։

Մարտին Գալստյանը բացատրեց, որ Հայաստանը շուկայից վարկային գումարները վերցնում է 8%-ը գերազանցող չափով, որի վրա կառուցվում են մյուս տոկոսները։

«Մեր մոտ տոկոսադրույքները 12.5% է, որը 8% մեկնարկայինի դեպքում խելամիտ է»,-հիփոթեքի տոկոսադրուքների մասը բացատրեց ԿԲ նախագահը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կվիճեմ ձեզ հետ. ԿԲ նախագահը՝ Լուսինե Բադալյանին