Այդ գործընթացում որևէ կրիմինալ չկա. Արամ Օրբելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված վարույթի մասին
Քաղաքական
16:03 17/06/2026
Հայաստան

Այդ գործընթացում որևէ կրիմինալ չկա. Արամ Օրբելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված վարույթի մասին

«Արհեստական, հնարած գործ է։ Փաստաթղթերին ծանոթացել եմ, որևէ քրեական գործի հետ ողջամտորեն որևէ աղերս չունի, բոլոր շարադրված փաստերը չեն ներկայացնում որևէ հանցագործություն»,-ԿԸՀ դիմաց հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը՝ խոսելով Ռոբերտ Քոչրայանի դեմ հարուցված վարույթի մասին։

Հիշեցնենք, որ այդ վարույթի հիման վրա գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ միջնորդելով քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկել Ռոբերտ Քոչարյանին։ Քիչ անց ԿԸՀ-ն հրավիրած նիստում կքննի այդ միջնորդությունը։

Քննիչի, դատախազի հավաքած փաստաթղթերը վերաբերում են 2004 թվականին կատարված մի գործարքի, որը հաստատել է ՀՀ կառավարության նիստում որոշմամբ, այդ գործարքի հետ ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ էլ ընտանիքի անդամները որևէ առնչություն չունեն։

«Հետագայում արդեն, երբ պարոն Քոչարյանը պաշտոն չէր զբաղեցնում, Սեդրակ Քոչարյանն այդ ընկերությունում բավականին մեծ գումարով բաժնեմաս է առել։ Խոսքը վերաբերում է «Մաստեր կլասս»-ի տարածքին՝ «Օրանժ»-ի դիմաց»,-ասաց Արամ Օրբելյանը՝ նշելով, որ այդ գործընթացում որևէ կրիմինալ չկա, առ ու վաճառքի մասին խոսք չկա, կա վարձակալություն ու ներդրումային ծրագիր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder