«Հրապարակ». Արևմուտքը շոկի մեջ է խորհրդարանական ընտրությունների արդյունքներից
Օրվա մամուլ
08:33 17/06/2026
Հայաստան

«Հրապարակ». Արևմուտքը շոկի մեջ է խորհրդարանական ընտրությունների արդյունքներից

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իշխանական շրջանակներից տեղեկացանք, որ Արևմուտքը շոկի մեջ է խորհրդարանական ընտրությունների արդյունքներից։ Բանն այն է, որ ակնկալել են, թե իրենց կողմից Արցախի վաճառքից հետո Հայաստանում հրահրած հակառուսական տրամադրությունները շոշափելի արդյունք կտան, և հունիսի 7-ին ռուսամետ համարվող ուժերը համատարած կմերժվեն, սակայն պարզվեց` հասարակությունն այնքան է մերժում Նիկոլ Փաշինյանին, որ պատրաստ է անգամ ռուսամետ կողմնորոշում ունեցող ընդդիմադիր ուժերին ձայն տալ: Կես միլիոնից ավելի ձայնն անակնկալի է բերել արևմտյան կենտրոններին։

Մեզ ասացին, որ Արևմուտքը հնարավոր ճնշում է գործադրում, որ Փաշինյանը զիջումների չգնա Ռուսաստանի հետ փոխհարաբերություններում: Ծրագրում են, որ ՀՀ իշխանության հակառուսական քաղաքականությունն այնքան կգազազեցնի ՌԴ-ին, որ նա տնտեսական սանկցիաներն էլ ավելի կխստացնի, և Հայաստանում հակառուսական տրամադրություններն էլ այնքան կաճեն, որ առճակատումը կմեծանա, և այդ հիմքով էլ Փաշինյանը դուրս կգա ՀԱՊԿ-ից ու Հայաստանից դուրս կբերի 102-րդ ռազմաբազան»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder