Քանի ես վարչապետ եմ՝ ջախջախելու եմ, այն քաղաքացիները, ովքեր համաձայն չեն դրա հետ, թող փողոց դուրս գան հեղափոխության. Փաշինյան
Քաղաքական
17:14 17/06/2026
Հայաստան

Քանի ես վարչապետ եմ՝ ջախջախելու եմ, այն քաղաքացիները, ովքեր համաձայն չեն դրա հետ, թող փողոց դուրս գան հեղափոխության. Փաշինյան

«Կառավարությունը ՀՀ տարածաշրջանային բոլոր սպառնալիքները հաղթահարել և կառավարում է, և միակ սպառնալիքը, որը կարող է առաջանալ՝ պատերազմի «եռագլուխ» կուսակցության և նրանց պոչերի գործունեությունն է»,-կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, որին մասնակցում էին միայն ՔԿ-ական պատգամավորենրը, ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա բացատրեց, թե ինչի հման վրա է խաղաղության պայմանագիրը կառուցվել՝ Ալմա-Աթայի հռչակագրի վրա, հետևաբար, եթե ԱԺ-ում կա ուժ, որը հարցականի տակ է դնում 29.743ք/կմ-ն , ըստ նրա, պատերազմ է բերում։

«Դա լրտեսական ցանց է, որը աշխատել է, ընդորում՝ դե-ֆակտո և դե յուրե լրտեսական ցանց և այստեղ պետությունը չքմեղանալու ոչ մի առիթ չունի, դրանց պետք է արմատախիլ անել, շատ կոնկրետ ձևերով, հակառակ դեպքում, նրանք ամեն ինչ անելու են կոնֆլիկտը վերակենդանացնելու պատերազմը վերսկսելու համար։ Մենք հիմա վստահորեն կառավրում ենք իրավիճակը»,-հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով.

 «Այն ուժը, որն ընտրությունների ժամանակ հայտարարում է, թե մենք 29.743 ք/կմ-ով չպետք է բավարարվենք, ըստ էության, նա արդեն պատերազմ է հայտարարել հարևաններին։ Ընդորում՝ անորոշ հարևաններին, անորոշ պատերազմ է հայտարարել, այսինքը տեղի է ունենում հարևանների կոնսոլիդացի մեր դեմ։ Հայաստանի հանրապետությունը պետք է ռեակցիա տա, հակառակ դեպքում մեզ ասելու են՝ դուք համաձայն եք էդ խոսույթի հետ։ Սա միայն ընտրություն չէ, երեխաների հեղափոխություն է և երեխաների ապագային սպառնացող ցանկացած սպառնալիք պետք է ջարդուփշուր արվեն՝ հենց իրենց բնում և դրանք անուն ունեն՝ Ռոբերտ Քոչարյան, կալուգացի օլիգարխ և բելառուսացի օլիգարխ։

Քանի ես վարչապետ եմ ջախջախելու եմ, այն քաղաքացիները, ովքեր համաձայն չեն դրան, թող փողոց դուրս գան՝ հեղափոխության, ով համաձայն չէ՝ հենց այսօրվանից դուրս եկեք փողոց»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder