Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կամ նորից hեղափnխnւթյnւնը նոր թափ է ստանում, կամ հակահեղափnխnւթյnւնը հաղթում է. Փաշինյան
«Դժվարություն ենք ունեցել, որովհետև ամբողջ նախորդող շրջանում սահմանադրական կարգը կառուցվել է այդ օլիգարխիան պաշտպանելու համար: Մենք պետք է գնանք այդ համակարգը ջարդելու ճանապարհով, ուրիշ տարբերակ չկա»,- Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա շարունակեց. «Սա պարզ ընտրություն չէ. կամ նորից հեղափոխությունը նոր թափ է ստանում, կամ հակահեղափոխությունը հաղթում է, սա է մեր ընտրությունը»։
Ըստ Փաշինյանի, «մաֆիան ունեցել է դրսի հովանավորներ, որոնց հետ կապված շատ զգույշ և կանշկանդված ենք եղել»։
«Ընտրություններում երեխաների ակտիվությունը առաջ է բերել նոր հեղափոխության օրակարգ, հեղափոխություն, որտեղ թավիշը պետք է բացառվի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։