Ուժերը, ում համար թանկ է մեր երկիրը, կարձագանքեն և մենք անպայման կստեղծենք հետընտրական ընդդիմադիր կոալիցիա. Սամվել Կարապետյան
Քաղաքական
23:00 17/06/2026
Հայաստան

Ուժերը, ում համար թանկ է մեր երկիրը, կարձագանքեն և մենք անպայման կստեղծենք հետընտրական ընդդիմադիր կոալիցիա. Սամվել Կարապետյան

«Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման պրոցես, քանի որ մենք այդ սխալը թույլ տվեցինք ընտրություններից առաջ»,-Հայաստանի առաջատար լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ շարունակելով միտքը.

«Շատ ընդդիմադիր ուժեր, որոնք, միգուցե ազնիվ պայքարում էին, բայց գերագնահատեցին իրենց ուժերը։ Շատ ընդդիմադիր ուժերի հետ մենք չկարողացանք պայմանավորվել, այդ պատճառով էլ հիմա մեր երկրի և ժողովրդի համար շատ կարևոր է այս համախմբումը։

Ինձ թվում է՝ այն ընդդիմադիր ուժերը, ում համար թանկ է մեր երկիրը, կարձագանքեն և մենք անպայման կստեղծենք հետընտրական ընդդիմադիր կոալիցիա։ Ես առաջարկում եմ ստեղծել համակարգող խորհուրդ, ուղիղ եթերում շփվենք, մեր ժողովրդի համար բոլոր պրոբլեմները բացահայտնեք՝ ճիշտ քննարկումներով, դիմելով մեր ժողովրդին, հասկանալով, թե որն է ճիշտը՝ գնանք այդ քայլերով»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder