Ադրբեջանցիներն Արցախում ոչնչացրել են աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը
Քաղաքական
12:53 17/06/2026
Հայաստան

Ադրբեջանցիներն Արցախում ոչնչացրել են աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը

Ադրբեջանցիներն օկուպացված Արցախի Աստղաշենի գյուղում ոչնչացրել են Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը։ 

«Համաձայն արբանյակային լուսանկարների վերլուծության՝ 2024 թվականի ապրիլի 19-ից 2025 թվականի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական վարչակարգի կողմից ոչնչացվել է Աստղաշենի Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը, որը կանգնեցվել է 2012 թվականին։

Նույն ժամանակահատվածում ոչնչացվել է նաև Աստղաշենի Հայրենական մեծ պատերազմում զոհված աստղաշենցիների հիշատակը հավերժացնող հուշարձանը, այն կանգնեցվել է 1970-ական թվականներին։ Մարիա Զախարովան բան չունի՞ ասելու»,- գրել է Արցախի Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ադրբեջանցիներն Արցախում ոչնչացրել են աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը