Կամ նորից hեղափnխnւթյnւնը նոր թափ է ստանում, կամ հակահեղափnխnւթյnւնը հաղթում է. Փաշինյան
Քաղաքական
18:05 17/06/2026
Հայաստան

Կամ նորից hեղափnխnւթյnւնը նոր թափ է ստանում, կամ հակահեղափnխnւթյnւնը հաղթում է. Փաշինյան

«Դժվարություն ենք ունեցել, որովհետև ամբողջ նախորդող շրջանում սահմանադրական կարգը կառուցվել է այդ օլիգարխիան պաշտպանելու համար: Մենք պետք է գնանք այդ համակարգը ջարդելու ճանապարհով, ուրիշ տարբերակ չկա»,- Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ 

Նա շարունակեց. «Սա պարզ ընտրություն չէ. կամ նորից հեղափոխությունը նոր թափ է ստանում, կամ հակահեղափոխությունը հաղթում է, սա է մեր ընտրությունը»։ 

Ըստ Փաշինյանի, «մաֆիան ունեցել է  դրսի հովանավորներ, որոնց հետ կապված շատ զգույշ և կանշկանդված ենք եղել»։ 

«Ընտրություններում երեխաների ակտիվությունը առաջ է բերել նոր հեղափոխության օրակարգ, հեղափոխություն, որտեղ թավիշը պետք է բացառվի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կամ նորից hեղափnխnւթյnւնը նոր թափ է ստանում, կամ հակահեղափnխnւթյnւնը հաղթում է. Փաշինյան