Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ինչո՞ւ հենց հիմա ինձ ոչ մեկը «թթու խոսք» չի ասում, ո՞ւր են «թթու խոսք» ասողները. Ռուբեն Ռուբինյան
«Տեսած կլինեք, որ ընդդիմադիր ուժերն իրենց աջակիցներին էս օրերին ասում են՝ մենք ուզում ենք մանդատ վերցնել, որ գնանք և խորհրդարանում չթողենք, որպեսզի իշխանությունը աշխատի, նրանց հարցրե տանք, նեղը գցենք, թթու խոսք ասենք»,-ԱԺ-ում քննարկվող օրինագծի բովանդակությունից չբխող կարծիք հայտենոլւ համար միակ գրանցվածի՝ սեփական անունը հնչեցնելուց և ամբիոնին մոտենալուց հետո ասաց փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ շարունակելով.
«Շատ լավ՝ ո՞ւր է ընդդիմությունը, ո՞ւր է «Հայաստան» դաշինքը, ո՞ւր է «Պատիվ ունեմ»-ը, խնդրում եմ ինձ պատասխանեք»,-հայտարարեց Ռուբինյանը։
Նա հորդորեց, որ ընդդիմությունը պատասխանի հենց իրենց աջակիցներին, այն փոքր մասին, որոնք իրենց առանց փողի են ընտրել։
«Ինչո՞ւ հենց հիմա ինձ ոչ մեկը «թթու խոսք» չի ասում, ո՞ւր են «թթու խոսք» ասողները»,-ԱԺ ամբիոնից հռետորական հարց հնչեցրեց Ռուբեն Ռուբինյանը։