Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մոսկվայի մարզում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է ռուսաստանցի վաստակավոր փորձարկող օդաչու
Մոսկվայի մարզում վթարի ենթարկված թեթև ինքնաթիռում էր գտնվում 70-ամյա Պյոտր Պավլովիչ Տուտակինը, ով ռուս հայտնի փորձարկող օդաչու էր։ Այս մասին հայտնել է 112 Telegram ալիքը։
Ըստ ալիքի՝ Տուտակինը երկար ժամանակ աշխատել է Ռազմաօդային ուժերի թռիչքային փորձարկման ծառայությունում Մոսկվայում և եղել է «Ավիապրոմ» թռիչքային սպասարկման բաժնի գլխավոր մասնագետը։
Ինքնաթիռում է եղել նաև ինքնաթիռի սեփականատերը՝ 52-ամյա Ալեքսեյ Ն.-ն։
Երկուսն էլ զոհվել են վթարի հետևանքով։
Դեպքը տեղի է ունեցել Սերգիև Պոսադ քաղաքային շրջանի «Վիխրևո» օդանավակայանում։ Ինքնաթիռը բռնկվել է բախման ժամանակ։