Թուրքական F-16 ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով զոհվել է օդաչուն
Քաղաքական
13:58 25/02/2026
Տարածաշրջան

Թուրքական F-16 ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով զոհվել է օդաչուն

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ավիաբազայից թռիչքից հետո թուրքական F-16 ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով օդաչուն զոհվել է։

«Ժամը 00:56-ին կորել են ռադիոկապը մեր F-16-ի  հետ և անհայտ է նրա գտնվելու վայրը, որը թռիչք էր իրականացնում Բալըքեսիրի 9-րդ գլխավոր ավիաբազայից,։ Անհապաղ որոնողափրկարարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել, հայտնաբերվել են նաև ինքնաթիռի բեկորները», -ասվում է նախարարության X-ի հաղորդագրության մեջ։

Ըստ նախարարության՝ օդաչուն ողջ չի մնացել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թուրքական F-16 ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով զոհվել է օդաչուն