Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դավիթի հորդորն է ընկերներին. ոչ մի վայրկյան չվհատվել, չընկրկել. Արթուր Ղազինյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, ՀԷՑ նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանի եղբայրը՝ ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբան Արթուր Ղազինյանը, անդրադառնալով երեկ եղբոր ձերբակալմանն ու դրա արձագանքներին, գրում է.
«Սիրելի բարեկամներ, հարազատներ ու ընկերներ,
Դավիթի և մեր ընտանիքի անունից խորին շնորհակալությունն ենք հայտնում մեր ընտանիքի հարյուրավոր բարեկամներին, հարազատներին ու ընկերներին, որոնք մեր կողքին էին երեկ ամբողջ օրն ու գիշերը` ապօրինության, անարդարության ու քաղաքական հետապնդման տաճարի վերածված Հակակոռուպցիոն դատարանի բակում:
Դավիթն ոգին բարձր է, կամքը` պողպատյա, հանձնառու` մինչև հաղթական ավարտ պայքարել երկրում հաստատված բռնատիրության, մեր հայրենիքն ու ազգը քայքայող ու պառակտող խմբակի դեմ:
Իր հորդորն է ընկերներին. ոչ մի վայրկյան չվհատվել, չընկրկել մոլեգնող տեռորի առջև, չվախենալ հետապնդումներից ու հնչող սպառնալիքներից, մնալ հավատարիմ հռչակած արժեքներին, գաղափարներին և հետևողականորեն կյանքի կոչել Ուժեղ, անվտանգ, բարեկեցիկ ու արդար Հայաստանի մեր բոլորի համար ընդհանուր տեսլականը:
ԱՍՏԾՈՎ»։