14 կետ, 800 բառ, բայց դեռ քննարկելու շատ բան կա. Թրամփի վարչակազմը բազմակետային համաձայնագրերի մեծ երկրպագու է. CNN
Քաղաքական
13:58 18/06/2026
Հայաստան

14 կետ, 800 բառ, բայց դեռ քննարկելու շատ բան կա. Թրամփի վարչակազմը բազմակետային համաձայնագրերի մեծ երկրպագու է. CNN

ԱՄՆ-ի և Իրանի միջև ստորագրված «փոխըմբռնման հուշագիր»-ը նպատակ ունի ընդլայնել հրադադարի ռեժիմը և վերականգնել երթևեկությունը Հորմուզի նեղուցով։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Սակայն անգլերենով 800 բառից էլ պակաս ծավալով 14 կետից բաղկացած համաձայնագիրը  շատ մանրամասներ է թողնում ավելի ուշ քննարկելու համար, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի նուրբ թեման։ Սակայն այն Իրանին մեծ գումարներ է խոստանում՝ վերացնելով պատժամիջոցները, որպեսզի Իրանը կարողանա իր նավթը վաճառել աշխարհին, բայց նաև հնարավոր է՝ Իրանին հասանելիություն տալով միլիարդավոր դոլարների սառեցված ակտիվներին և 300 միլիարդ դոլարի ֆինանսավորմանը։

Թրամփի վարչակազմը բազմակետային համաձայնագրերի մեծ երկրպագու է։ Գազայի հատվածում ռազմական գործողությունները դադարեցնելու նպատակ ունեցող համաձայնագիրը 20 կետից բաղկացած ծրագիր էր, իսկ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու վարչակազմի չիրականացված ծրագիրը՝ 28 կետից բաղկացած։

Իրան-ԱՄՆ 14 կետանոց համաձայնագիրը իր մեջ ներառում է՝ անմիջական և մշտական հրադադար, ռազմական գործողությունների դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, փոխադարձ հրաժարում ուժի կիրառման և սպառնալիքի քաղաքականությունից, պետական ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգում, 60-օրյա բանակցությունների մեկնարկ՝ վերջնական համաձայնագրի շուրջ, ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակման վերացում, Իրանի կողմից Հորմուզի նեղուցի վերաբացում առևտրային նավարկության համար, նավագնացության անվտանգության ապահովում նեղուցում, Իրանի նկատմամբ որոշ տնտեսական և ֆինանսական սահմանափակումների մեղմացում, սառեցված իրանական ակտիվների հասանելիության ընդլայնում, Իրանի տնտեսական վերականգնմանն աջակցելու սկզբունքային պատրաստակամություն, Իրանի պարտավորություն՝ չձգտել միջուկային զենքի ստեղծման, «ՄԱԳԱՏԷ»-ի մասնակցությամբ միջուկային ծրագրի վերահսկման հետագա քննարկումներ, համաձայնագրի կատարման վերահսկման համատեղ մեխանիզմի ստեղծում և վերջնական գործարքի պատրաստում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder