ԱԱԾ աշխատակցի տիրապետած ինֆորմացիան է՝ կուզի կարտահոսի, չի ուզի չի արտահոսի, ի՞նչ պրոբլեմ կա. Նիկոլ Փաշինյան
Քաղաքական
13:04 18/06/2026
Հայաստան

ԱԱԾ աշխատակցի տիրապետած ինֆորմացիան է՝ կուզի կարտահոսի, չի ուզի չի արտահոսի, ի՞նչ պրոբլեմ կա. Նիկոլ Փաշինյան

«Էդ որ ձեր լրատվամիջոցում է արտահոսքը, կարելի՞ է, ուրիշ լրատվամիջոցում չի կարելի՞, իսկ նախորդ դեպքով ոչ միայն ծառայողական քննություն, այլև քրեկան գործ կա»,-պատասխանելով օդանավակայանից Ռոբերտ Քոչարյանի մասով հատուկ ծառայությունների տեսանկարահանումները իշխանամետ լրատվամիջոցում արտահոսք կատարելու մասին հարցին, ասցա Նիկոլ Փաշինյանը։

 Նա հայտարարեց որ տեսագրության տարածման որոշումը ԱԱԾ աշխատակցինն է։

«ԱԱԾ աշխատակիցը կարող է որոշի ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի, ինչ պրոբլեմ կա այդտեղ։ Այսինքն, իր տիրապետած ինֆորմացիան է՝ կուզի կարտահոսի, չի ուզի չի արտահոսի»,-հայտարարեց Փաշինյանը

Նրա խոսքով՝ այն իրավասու անձինք, ովքեր ունենք իրավասություն այդ որոշումը կայացնելու, կարող են կայացնել։

«Այ երբ այդ որոշումը կայացնեն, մարդիկ, որոնք դրա իրավասությունը և հասանելիությունը չունեն, այն արդեն օրենքի խախտում է.,- ասաց Փաշինյանը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder