Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հունիսի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Չքնաղ կտարվի Սուրբ Ստեփանոս Նախավկայի մասունքը
Հունիսի 21-ին Չքնաղ գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցու օծման 22-րդ տարեդարձի առիթով, ժամը 10։00-ին եկեղեցում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ:
Արագածոտնի թեմից հայտնում են, որ այս առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ ու Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ ձևավորված ավանդույթի համաձայն, այս տարի ևս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Չքնաղ կբերվի Սուրբ Ստեփանոս Նախավկայի մասունքը։
Սուրբ մասունքը եկեղեցում կմնա մինչև ժամը 15.30-ը։