Ինչ խոսք, թևավոր և խոսուն այս ձևակերպումն արտահայտությունն է Իրանի կոշտ պաշտոնական դիրքորոշման. Վարդան Ոսկանյան
Քաղաքական
08:16 18/06/2026
Հայաստան

Ինչ խոսք, թևավոր և խոսուն այս ձևակերպումն արտահայտությունն է Իրանի կոշտ պաշտոնական դիրքորոշման. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.

«Իրանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում այդ երկրի ԱԳՆ խոսնակ Բաղային, անդրադառնալով ԱՄՆ-ի հետ բանակցությունների հետագա փուլերին, նշել է՝

«Իրանի հրթիռները նախատեսված են բացառապես արձակվելու, այլ ոչ թե բանակցությունների առարկա դառնալու համար։ Իրանի պաշտպանական կարողությունների վերաբերյալ որևէ գործընթացի շրջանակում և որևէ կողմի հետ բանակցություններ չեն վարվելու»։

Ինչ խոսք, թևավոր և խոսուն այս ձևակերպումն արտահայտությունն է Իրանի կոշտ պաշտոնական դիրքորոշման, ըստ որի՝ երկրի հրթիռային և պաշտպանական ծրագրերը բանակցությունների առարկա չեն և համարվում են ազգային անվտանգության ապահովման կարևորագույն բացադրիչ։
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder