«Հրապարակ». Գազի ներկրման հարցում այլընտրանքը կարող է լինել Ադրբեջանը
Օրվա մամուլ
08:36 18/06/2026
Հայաստան

«Հրապարակ». Գազի ներկրման հարցում այլընտրանքը կարող է լինել Ադրբեջանը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Որոշ տեղեկություններով, ռուսական գազի թանկացման պարագայում Փաշինյանի ընկերն ու դաշնակիցը դարձած Իլհամ Ալիևը խոստացել է այլընտրանքային գազ մատակարարել Հայաստանին, մենակ չթողնել կրտսեր ընկերոջը։

Սխեման, ըստ մեր աղբյուրի, լինելու է այսպիսին. Ադրբեջանը գազը գնելու է Ռուսաստանից և համեմատաբար էժան գնով տրամադրելու է Հայաստանին, իսկ թե ինչպես է դա իրականացվելու, տեխնիկական մանրամասների վերաբերյալ մեր աղբյուրները լռում են։ Միայն ենթադրում են, որ գազի գնի էժանացումը, հավանաբար, սուբսիդավորելու է Ալիևը։

Մեր աղբյուրն ասում է, որ այդ համատեքստում լարվել են նաև Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները, քանի որ ՌԴ իշխանությունները նման տրանզիտ գործարքին վատ են վերաբերվում։ ՀՀ իշխանությունները սիրով ռուսական ազդեցությունը կփոխարինեն թուրք-ադրբեջանականով։ Նշենք, որ իշխանական և մերձիշխանական շրջանակները չեն էլ թաքցնում, որ գազի ներկրման հարցում այլընտրանքը կարող է լինել Ադրբեջանը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder