«Հրապարակ». Ելակն արտահանում են թուրքականի անվան տակ, իսկ ով է օգտվում այդ այլընտրանքային ճանապարհից
Օրվա մամուլ
08:30 18/06/2026
Հայաստան

«Հրապարակ». Ելակն արտահանում են թուրքականի անվան տակ, իսկ ով է օգտվում այդ այլընտրանքային ճանապարհից

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արդեն տևական ժամանակ է՝ Ռուսաստանն արգելել է Հայաստանից պտուղ-բանջարեղենի ներմուծումն իր տարածք։ Իշխանական շրջանակները փորձում են կրկին խաբել մարդկանց, թե ռուսական արգելքները շրջանցելու ուղիներ են գտել։ Բացի այն, որ մի քանի ֆուռ մթերք է ուղարկվել տարբեր երկրներ՝ որպես փորձանմուշ, զարտուղի ճանապարհ էլ են գտել։ Իշխանական միջանցքներում պարծենում են, թե հայկական ելակը տանում են Վրաստան և այնտեղից թուրքականի անվան տակ արտահանում Ռուսաստան։

Ի դեպ, նշվում է, որ այդ այլընտրանքային ճանապարհից բոլորը չէ, որ օգտվում են։ Մեզ ասացին, որ այդ ուղին աշխատում է Տիգրան Ավինյանի ընտանիքի հետ կապվող ջերմոցների ելակի արտահանման համար։ Ի դեպ, Արարատյան դաշտավայրում արդեն սկսել են ծիրանի քաղը։ Երեկ մեզ ասացին, որ Սուրենավան և Արմաշ գյուղերում, որտեղ առաջինն է հասնում հայկական ծիրանը, գյուղացիները փաստի առաջ են կանգնել՝ ամեն տարվա պես արտահանում չկա, մեկ-երկու ֆուռ է միայն գյուղ մտել, և բերքը գյուղացուց գնում են աննախադեպ ցածր գնով՝ 400-500 դրամով։ Նախկինում նման բան երբևէ չի եղել, առաջին բերքը մթերվել է առնվազն կրկնակի թանկ գնով։ Տեղական շուկայում էլ հնարավոր չէ ամբողջ բերքն իրացնել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder