Առաջիկա օրերին ջերմաստիճանը կհասնի +37 աստիճանի
Հասարակություն
10:56 18/06/2026
Հայաստան

Առաջիկա օրերին ջերմաստիճանը կհասնի +37 աստիճանի

Առաջիկա օրերին Հայաստանի տարածքում, հատկապես տաք գոտիներում՝ Սյունիքի հովիտ, Արարատյան դաշտ, Երևան, ջերմաստիճանը բարձրանալու է։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է, որ հունիսի 18-20-ը հարավ-արևմտյան տաք օդային  հոսանքների  ներթափանցմամբ պայմանավորված՝ Հայաստանի ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով. ամենաբարձր ջերմաստիճանները  կգրանցվեն հունիսի 20-ին՝ Արարատյան դաշտում հասնելով մինչև +36-+37 աստիճան, Երևանում՝ +35,  Սյունիքի հովտային գոտում՝ մինչև +36 աստիճան։  

Հունիսի 21-ից սկսած ջերմաստիճանը կրկին աստիճանաբար կնվազի։

«Չնայած  օդի ջերմաստիճանի բարձրացմանը, հատկապես հյուսիային շրջաններում, գիշերն ու երեկոյան ժամերին  ամպրոպային բնույթի կարճատև անձրևները կպահպանվեն»,- ասաց Սուրենյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder