Փորձել ճոխացնել և ասել, թե՝ տեսեք ինչքան մարդ է ներգրավված, բայց 18 հոգի են մեղադրվում. Բագրատ Սրբազան
Իրավունք
16:23 18/06/2026
Հայաստան

Փորձել ճոխացնել և ասել, թե՝ տեսեք ինչքան մարդ է ներգրավված, բայց 18 հոգի են մեղադրվում. Բագրատ Սրբազան

«Ինչպես մեղադրանքն է եղել լղոզված, որևէ մեկի հետ կապ չունեցող, այնպես էլ ձեր եզրափակիչ խոսքն է լինելու»,- դատական նիստի ժամանակ դատավոր Կարեն ֆարխոյանին դիմելով ասաց Բագրաս Սրբազանը։

Նա տարակուսեց, որ գործով ապացույց ներկայացված զենքերի տերը՝ Սարգիս Հարությունյանը դատարանում երբեք չի եղել, և դատավարության եզրափակիչ մասում էլ չի լինելու։

«Եթե ձեր եզրափակիչ խոսքում Սարգիս Հարությունյանը չի լինելու, ապա ինչ գործ ունի այն այս գործում։ Այստեղ 18 հոգի մարդ ենք չէ, այն ինչը, որ կարդում էիք 18 անգամ, էլի 18 անգամ կարդալու եք՝ նույն տառերով ստորակետներով, վերջակետներով, բայց Սարգիս Հարությունյան այնտեղ չի լինելու, որովհետև հիմա էլ չկա։ Եվ դուք բերել եք, իբրև «ապացույց» ներկայացնելու»,-ասաց Սրբազանը։

Նա կասկած հայտնեց, որ այդ զենքերի դրվագը միգուցե այլ գործով է և պատահական է հայտնվել «18 արդարների» գործում

«Սա շատ կասկած հարուցող ընթացք է, շատ։ Փորձել ճոխացնել և ասել, թե՝ տեսեք ինչքան մարդ է ներգրավված, բայց 18 հոգի են մեղադրվում»,- ասաց Բագրատ Սրբազանը՝ հավելելով որ զենքի այդ ապացույցը վերաբերելի չէ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փորձել ճոխացնել և ասել, թե՝ տեսեք ինչքան մարդ է ներգրավված, բայց 18 հոգի են մեղադրվում. Բագրատ Սրբազան