Նոր թափ է հավաքելու. Կարապետյանը՝ քաղաքական գործունեությամբ զբաղվելու մասին
Քաղաքական
16:06 18/06/2026
Հայաստան

Նոր թափ է հավաքելու. Կարապետյանը՝ քաղաքական գործունեությամբ զբաղվելու մասին

«Վստահ եղեք՝ նոր թափ է հավաքելու»,- մի քանի լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպմանն ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, գործարար, բարերար Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք շարունակելու է մնալ Հայաստանում ու զբաղվելու քաղաքական գործունեությամբ։

Նա հիշեցրեց, որ տնային կալանքի տակ է, անձնական հնարավորությունները սահմանափակված են, բայց ընդգծեց, որ իր հնարավորությունների չափով ավելի ակտիվ մասնակցելու է բոլոր պրոցեսներին։

Ինչ վերաբերում է Կիպրոսի և ՌԴ անձնագրերից  հրաժարվելուն, Ս. Կարապետյանն ասաց. «Մենք պրոցեսը սկսել ենք, որ օրը դրա անհրաժեշտությունը կլինի, այդ պրոցեսի ավարտը եղած կլինի»։

Նա ընդգծեց, որ հավաքական ընդդիմության գլխավոր հարցը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, հայ ժողովրդի նվաստացման կանգնեցումն է. «Ալիևի մարզպետը հետևողականորեն քանդելու է մեր երկրի հիմքերը»։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder