Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ՀՀ -ում ԵՄ երկրների դեսպանների հետ քննարկվել է հայկական գյուղմթերքի արտահանման հարցերը. ԱԳՆ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Անուշիկ Ավետյանի և Արման Խոջոյանի հետ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված Եվրոպական միության և ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
«Ի շարունակություն ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի շրջանակներում տեղի ունեցած քննարկումների՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության, ԵՄ անդամ երկրների միջև երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ծրագրերը: Մասնակիցները կարևորել են ներկայիս առևտրատնտեսական սահմանափակումների պայմաններում հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման և առևտրի դյուրացման հարցերը։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև գյուղատնտեսության և ծաղկաբուծության ոլորտներին տրամադրվելիք գործնական աջակցության ծրագրերին։ Քննարկման մասնակիցները կիսվել են հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաներում նոր հնարավորությունների ստեղծման և բիզնես կապերի խորացման ուղղությամբ երկուստեք իրականացված քայլերի առաջընթացի մասին տեղեկատվությամբ»,-ասվում է տարածված հաղորդագրության մեջ: