ԴՕԿ-ը դիմել է ՍԴ. Այսուհետ խոսելու են ոչ թե քաղաքական հայտարարությունները, այլ՝ ապացույցները
Իրավունք
16:49 19/06/2026
Հայաստան

ԴՕԿ-ը դիմել է ՍԴ. Այսուհետ խոսելու են ոչ թե քաղաքական հայտարարությունները, այլ՝ ապացույցները

Այսօր «ԴՕԿ» Կուսակցությունը Սահմանադրական դատարան է ներկայացրել համապետական ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով դիմումը։

«Այսուհետ խոսելու են ոչ թե քաղաքական հայտարարությունները, այլ՝ ապացույցները։

Սահմանադրական դատարանում «ԴՕԿ» Կուսակցության դիրքորոշումը ներկայացնելու են «ԼԵՎ ԳՐՈՒՊ» փաստաբանական գրասենյակի փաստաբանները։

Մենք պատրաստվում ենք հատիկ-հատիկ ցույց տալ, թե ինչպես են խեղաթյուրվել ընտրողների ձայները և ովքեր են պատասխանատու ժողովրդի կամքի դեմ կատարված գործողությունների համար։

Պայքարը մտնում է իրավական վճռորոշ փուլ։

Մնացածը՝ դատարանում»,-ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԴՕԿ-ը դիմել է ՍԴ. Այսուհետ խոսելու են ոչ թե քաղաքական հայտարարությունները, այլ՝ ապացույցները