Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրավունք
11:42 19/06/2026
Հայաստան
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվում է ՔԿ-ում քննվող քրեական վարույթի շրջանակում
Նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ձերբակալվում է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին քննչական կոմիտեից։
Այսօր ավելի վաղ Ռուբեն Հակոբյանը հայտնել էր, որ իրեն ձերբակալում են։ Այնուհետև Հակոբյանի դուստրը՝ Անի Հակոբյանը, տեսանյութ հրապարակեց ու հայտնեց, որ առավոտյան իրենց տուն էին եկել քրեական վարչությունից ու իր հայրիկին տարել են Երևանի քրեական վարչություն։
Աղբյուրը`Panorama.am
Placeholder