Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Արուսիկ Տիգրանյանը դատարանում հաղթել է ՔՊ-ական բլոգերին և ստանալու է 4 մլն 600 հզ դրամ․ «Տրյшպկш եղել ես, տրյшպկш էլ կմնաս». Անիտան չի հանդարտվում
Բլոգեր Արուսիկ Տիգրանյանի և օգտատեր Անիտա Հարությունյանի միջև սոցիալական հարթակներում բորբոքված վեճն ու դրան հաջորդած դատական գործընթացն ավարտվեցին հօգուտ Տիգրանյանի։ Դատարանի որոշմամբ՝ զրպարտության և վիրավորանքի համար պատասխանող կողմից կբռնագանձվի ընդհանուր 4,600,000 ՀՀ դրամ։
Հայցվոր կողմը՝ Արուսիկ Տիգրանյանը, անդրադառնալով դատական հաղթանակին և համացանցում իր հասցեին հնչած հայհոյանքներին, դժգոհություն է հայտնել սոցցանցերում տիրող ամենաթողության մթնոլորտից.
«Ես դատի էի տվել մի աղջկա, ով ուղղակի իր Ինստագրամում, Յութուբում և այլ հարթակներում ինձ վիրավորել, զրպարտել է։ Վերջին բառերով վիդեո է նկարել իմ մասին, ի դեպ՝ ոչ միայն իմ, դա նրա ֆորմատն է ուղղակի միացնում է հեռախոսը և հայհոյում է աջ ու ձախ։ Հայաստանում կա այդպիսի անպատժելիության կայֆեր, որ ցանկացած մարդ մտածում է, թե եթե ունի հարթակ, կարող է բոլորին վիրավորել և զրպարտել»։
Մինչդեռ սրան ի պատասխան ՔՊ-ական բլոգեր Անիտա Հարությունյանը ՔՊ քարոզարշավի շապիկով տեսանյութ է նկարել, հեգնանքով դիմել է հետևորդներին ու պատասխանող կողմին՝ նշելով․ «Լսեցիք, չէ՞, ժողովո՛ւրդ ջան, կարդացիք, չէ՞, կոմենտները։ Աղջի՛, կամաց կստանաս, աղջի, ես որոշել եմ նենց բերեմ տամ, որ մարդ չտեսնի, հանկարծ ձեռքիցդ չխլեն էդ 4 միլիոնը»։
Վերջինս դատական պարտությունից հետո շարունակում է վիրավորել լրագրողին․
«Աղջի՛, տախտակ պակաս, 4 միլիոն 600 հազարը... խիար մարդուդ ուղեղն ես, դեսպեի տեղը թեփ լցնելո՞ւ, թե՞ քո ուղեղն ես հասանելի սարքելու մի քիչ հանրությանը կիրթ ձևով։ Աղջի, ի՞նչ ես անելու 4 միլիոնը, հլը մի հատ էլ իմ մասին խոսում ես քո տափակ, տախտակ պակաս էջում։ Դու մեկ ՝ տրյապկա եղել ես, տրյապկա էլ կմնաս։ Աչք ես դրել դու իմ Վեդիի տան վրա»։
Արուսիկ Տիգրանյանի շահերը դատարանում ներկայացրած «Բեսթ Սոլյուշն» (Best Solutions) փաստաբանական գրասենյակը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ ընդգծելով, որ դատարանը երկու առանձին գործերով (№ ԱՎԴ1/0060/02/24 և № ԱՎԴ1/0059/02/24) ամբողջությամբ բավարարել է իրենց վստահորդի պահանջները.
«Դատարանը երկու գործերով էլ բավարարել է մեր վստահորդի պահանջները՝ վերահաստատելով մի պարզ, բայց կարևոր սկզբունք․ խոսքի ազատությունը չի կարող վերածվել այլ անձի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը վնասելու իրավունքի։ Սոցիալական ցանցերում, տեսանյութերում և ցանկացած այլ հանրային հարթակում արտահայտված խոսքը ենթադրում է նաև իրավական պատասխանատվություն»։
Դատական վճիռների համաձայն՝ զրպարտության համար սահմանվել է 4,000,000 ՀՀ դրամի, իսկ վիրավորանքի համար՝ 600,000 ՀՀ դրամի բռնագանձում, ինչպես նաև տարածված տեղեկությունների պարտադիր հերքում։