Գեղհովիտում 9-ամյա երեխան վրաերթի է ենթարկվել
Հասարակություն
13:59 19/06/2026
Հայաստան

Գեղհովիտում 9-ամյա երեխան վրաերթի է ենթարկվել

Հունիսի 17-ին վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Shmshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 14։20-ի սահմաններում Գեղհովիտ գյուղի 5-րդ փողոցում Գեղարքունիքի մարզի բնակիչ 61-ամյա Գրիգոր Ն.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 9-ամյա Վ. Զ.-ին:

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել «Մարտունի» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder