Ավտոբուսի ուղևորը հայհոյանքներ է հնչեցրել հսկիչի հասցեին, քրեական վարույթ է նախաձեռնվել
Իրավունք
18:20 19/06/2026
Հայաստան

Ավտոբուսի ուղևորը հայհոյանքներ է հնչեցրել հսկիչի հասցեին, քրեական վարույթ է նախաձեռնվել

Հունիսի 17-ին՝ առավոտյան ժամը 7․25-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ապահովման մասնագետ մի կին։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

«Նա հայտնել է, որ Քանաքեռի 1-ին փողոցի կանգառում երթուղային ավտոբուսի ուղեվարձը չճարելու հետ կապված վարչարարություն իրականացնելիս ուղևորներից մեկը վիճաբանել է իր հետ, հնչեցրել սպառնալիքներ և սեռական բնույթի հայհոյանքներ, նաև հարվածել նույնականացման սարքին, որն ընկել ու վնասվել է։ 

Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է վիճաբանած անձի ինքնությունը։ Նա հայտնաբերվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է քննչական բաժին։

Խուլիգանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրությունում։

Տեսանյութն՝ այստեղ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder