Ամենայն հարգանքով ենք վերաբերվում Սամվել Կարապետյանի առաջարկին, բայց դեռ պաշտոնական դիրքորոշում չեմ կարող փոխանցել. Իվետա Տոնոյան
Քաղաքական
17:49 19/06/2026
Հայաստան

Ամենայն հարգանքով ենք վերաբերվում Սամվել Կարապետյանի առաջարկին, բայց դեռ պաշտոնական դիրքորոշում չեմ կարող փոխանցել. Իվետա Տոնոյան

«Սամվել Կարապետյանի կոչի մասին լրատվամիջոցներից ենք տեղեկացել, առ այս պահը առիթ չի եղել քննարկելու Գագիկ Ծառուկյանի հետ»,- ՍԴ ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմում ներկայացնելուց հետո լրագրողներին ասաց ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով նախօրեին «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի՝ ընդդիմադիր ուժերի համախմբման պրոցես սկսելու մասին հայտարարությանը։

Նա նշեց, որ քվեարկության նախորդող ժամանակահատվածում, հետընտրական շրջանում ընդդիմադիր գործընկերների հետ բավականին կառուցողական քննարկումներ են ունեցել, այդ թվում «Ուժեղ Հայաստան» կուսակցության գործընկերների հետ։

«Կոնկրետ Սամվել Կարապետյանի առաջարկած օրակարգի շուրջ՝ համախմբելու հարցի հետ կապված, այս պահին պաշտոնական դիրքորոշում չեմ կարող փոխանցել, զբաղված էինք ՍԴ դիմելու հարցերով,  բայց ամենայն հարգանքով ենք վերաբերում Սամվել Կարապետյանի առաջարկին»,- ասաց Ի.Տոնոյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ամենայն հարգանքով ենք վերաբերվում Սամվել Կարապետյանի առաջարկին, բայց դեռ պաշտոնական դիրքորոշում չեմ կարող փոխանցել. Իվետա Տոնոյան