Որոշակի դժվարություններ կան, բայց կգտնենք լուծումներ. ՔՊ-ականը՝ սահմանադրական մեծամասնություն չունենալու մասին
Քաղաքական
12:16 19/06/2026
Հայաստան

Որոշակի դժվարություններ կան, բայց կգտնենք լուծումներ. ՔՊ-ականը՝ սահմանադրական մեծամասնություն չունենալու մասին

«Պարզ է, թե մենք ում հետ գործ ունենք, պատերազմի եռագլուխ ընդդիմությունը ջախջախվել է, ջախջախվելու է  նաև առաջիկա խորհրդարանում. եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատներն ու գալ խորհրդարան, քաղաքականապես ջախջախելու ենք»,-խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։ 

Ըստ ՔՊ-ական Ալխաս Ղազարյանի, ընդդիմադիր ուժերը վաղուց են համախմբված, մեկ կետից են կառավարվում, նույն կերպ գործում են։ 

«Ընտրություններից անցել է 12 օր, որևէ խնդիր չի առաջացել, որևէ կերպ չեն կարողանում ստվեր նետել ընտրությունների վրա, չեմ կարծում, որ որևէ  բան կկարողանան գեներացնել»,- ասա իշխող ուժի ներկայացուցիչը։ 

Հարցին՝ ՔՊ-ն չունի սահմանադրական մեծամասնություն, արդյո՞ք այն օրակարգերը, որոնք ենթադրում էին սահմանադրական մեծամասնություն, առկախվելո՞ւ են, թե՞ այլ ուղիներ կգտնեն դրանք կյանքի կոչելու համար, Ա. Հովաննիսյանն ասաց. «Ոչ մի բան չի առկախվելու։ Այո, որոշակի դժվարություններ ստեղծվել են այս իմաստով, բայց մենք շարունակելու ենք մեր օրակարգերով առաջ շարժվել, միանշանակ կգտնենք լուծումներ այն փոփոխություններն իրականացնելու առումով, որը ենթադրում է նոր սահմանադրության ընդունում։ Կգտնենք դրա համար իրավական լուծումներ։ Դրա համար կան և իրավական, և քաղաքական լուծումներ, որոնք ավելի տեսանելի կլինեն, երբ որ նոր ազգային ժողովը կձևավորվի»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Որոշակի դժվարություններ կան, բայց կգտնենք լուծումներ. ՔՊ-ականը՝ սահմանադրական մեծամասնություն չունենալու մասին