Փրկարարներն օգնության են հասել վիրավոր արծվին
Հասարակություն
14:43 20/06/2026
Հայաստան

Փրկարարներն օգնության են հասել վիրավոր արծվին

Հունիսի 19-ին՝ ժամը 16։31-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորագետ գետի ափին թևը վիրավոր արծիվ կա, որին տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Փրկարար ծառայության հաղորդմամբ, փրկարարներն վիրավոր արծվին տեղափոխել են հրշեջ-փրկարարական ջոկատ, այնուհետև թռչունը տեղափոխվել է «Հրանտի Արկ» հիմնադրամ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փրկարարներն օգնության են հասել վիրավոր արծվին