Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Սամվել Կարապետյանի հայտարարությունը միանշանակ չի ընդունվել ընդդիմության դաշտում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սամվել Կարապետյանի վերջին հարցազրույցից պարզ դարձավ, որ ընդդիմությունը վերցնելու է մանդատները, սպասում են ՍԴ որոշմանը, որից հետո այդ մասին հայտարարություն կհնչի։ Կարապետյանը հայտարարեց, որ «մանդատները չվերցնելու» նարատիվը զարգացնում են իշխանությունն ու նրա աջակից ուժերը: Քոչարյանի թիմը նույնպես կողմ է մանդատները վերցնելուն: Ընդդիմության այս որոշումը հակասական տրամադրություններ է առաջացրել ՔՊ-ում. ոմանք ցնծում են, որ մարդագողության ճանապարհով սահմանադրական մեծամասնություն կզավթեն, ոմանք կարծում են, որ իրենք մեծամասնության կարիքը չունեն, Սահմանադրությունը կարող են նաև 300 հազար ստորագրությամբ դնել հանրաքվեի և առանց ընդդիմության` Վրաստանի պես, յոլա գնալ, հատկապես ունեն Արևմուտքի աջակցությունը, և քաղաքական ճգնաժամի մասին խոսք լինել չի կարող։
Սակայն Կարապետյանի հայտարարությունը միանշանակ չի ընդունվել ընդդիմության դաշտում, ոմանց համոզմամբ՝ դա չի նպաստելու ընդդիմադիր դաշտի համախմբմանը, և հանրության մի մեծ հատված էլ խիստ դժգոհ է մնալու»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում