Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կրասնոդարում երիտասարդը դանակnվ հшրձшկվել է առևտրի կենտրոնում գտնվող մարդկանց վրա, մեկ կին մաhաgել է
Կրասնոդարում առևտրի կենտրոնի շենքում երիտասարդը դանակահարել է մի քանի այցելուների. նախնական տվյալներով՝ մեկ կին է մահացե։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը։
«Իմ գործընկերները ուսումնասիրում են Կրասնոդարում դաժան հանցագործության հանգամանքները։ Առևտրի կենտրոնի շենքում մի երիտասարդ դանակահարել է մի քանի այցելուների։ Ըստ նախնական տվյալների՝ մեկ կին մահացել է»,– գրել է նա Max հարթակում։
Նշվում է, որ հարձակվողը բերման է ենթարկվել, և ոստիկանությունն աշխատում է նրա հետ։
SHOT-ի տվյալներով, Կրասնոդարի առևտրի կենտրոնի վրա հարձակվողը 19 տարեկան է։
Մեր տեղեկություններով՝ հարձակման ժամանակ նա գոռացել է վրեժխնդրության մասին՝ «ամբողջ կյանքում ծաղրի ենթարկվելու» համար։
Քննիչները ներկայումս պարզում են մարդասպանի ընտանիքի անդամների ինքնությունը։
19-ամյա երիտասարդը հարցաքննության ժամանակ ասել է, որ իրեն չեն վճարել, այլ ամեն ինչ ինքն է պլանավորել և ցանկացել է ինքնասպան լինել։