Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ադրբեջանում խրախուսում են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը. Տիգրան Աբրահամյան
«Փաստորեն, այն, ինչ չի կարելի հայերիս, խրախուսվում է ադրբեջանցիներին։ Ի հեճուկս հայաստանյան բռնապետի, ով ամենալկտի և ապօրինի միջոցներով փորձում է փակել ոչ միայն Արցախի էջը, այլև նույնիսկ թեմայի արծարծումը, Ադրբեջանում խրախուսում են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը»,-գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով, ավելին, պաշտոնական Բաքուն չի էլ թաքցնում, որ դա իր համար ռազմավարական նպատակ է, և թեման բոլոր հնարավոր ճանապարհներով զարգացնում է։
«Հիշեցնեմ, որ ադրբեջանական զորամասերում պատկերված քարտեզներում Հայաստանի երկու մարզերը՝ Սյունիքն ու Վայոց ձորը, ամբողջությամբ, իսկ Գեղարքունիքն ու Տավուշը՝ մասամբ, ներկայացված են որպես ադրբեջանական։ Իսկ ընդհանուր խոսույթում, առհասարակ, ՀՀ-ն ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան»»,-նշում է պատգամավորը։