Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
AP. Իրանի իշխանությունները կարծում են, որ Թրամփը չի համարձակվի վերսկսել պшտերшզմը
Իրանի ղեկավարությունը վստահ է իր դիրքերի կայունության մեջ ամերիկյան և իսրայելական մի քանի շաբաթ տևած հարվածներից հետո և քիչ հավանական է համարում ԱՄՆ ռազմական արշավի վերսկսումը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Associated Press (AP)-ը։
Associated Press-ի փոխանցմամբ, Իրանի իշխանությունները կարծում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավանաբար, չի իրականացնի պատերազմը վերսկսելու իր սպառնալիքները, քանի որ Թեհրանը ցույց է տվել Հորմուզի նեղուցը փակելու և համաշխարհային տնտեսությանը վնաս հասցնելու իր կարողությունը։
Ըստ գործակալության, Իրանի ղեկավարությունը նույնպես վստահություն է ցուցաբերում՝ պահպանելով իշխանությունը՝ չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի ինտենսիվ հարձակումներին։