Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը
Քաղաքական
17:30 20/06/2026
Աշխարհ

Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը

Իրանը կփակի Հորմուզի նեղուցը նավագնացության համար՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի վրա շարունակվող հարձակումների և Միացյալ Նահանգների կողմից փոխըմբռնման հուշագրի խախտման, որը նախատեսում է հրադադար բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին  ասվում է Իրանի զինված ուժերի «Խաթամ ​​ալ-Անբիա» ռազմական հրամանատարության կենտրոնական շտաբի հայտարարության մեջ։

Նշվում է, որ եթե Լիբանանի դեմ ագրեսիան շարունակվի, Թեհրանը նոր քայլեր կձեռնարկի՝ թշնամուն ստիպելու կատարել իր պարտավորությունները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը