Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Chevrolet»-մ տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ վարորդին առաջինը օգնության են հասել ռեստորանի աշխատակիցները
Այսօր՝ հունիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենան Ավան-Առինջ թաղամասում՝ «Այգի» ռեստորանային համալիրի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բետոնե էլեկտրասյանը։
«Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն երեք բետոնե էլեկտրասյուներ տապալվել են՝ փակելով նաև ճանապարհի երթևեկելի գոտիները։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Գեղամա մասնաճյուղի աշխատակիցները, ովքեր արդեն ձեռնամուխ են եղել տապալված սյուները նորերով փոխարինելու գործին։
Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են կազմվում։
Պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը»,-հայտնում է shamshyan.com-ը։