Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մբապեն հայտարարությունը Ֆրանսիայի՝ աշխարհի առաջնությունում երկրորդ խաղից առաջ
Ֆրանսիայի աստղային հարձակվող Կիլիան Մբապեն 2026 թվականի Աշխարհի առաջնության խմբային փուլի Իրաքի դեմ խաղից առաջ զրուցել է լրագրողների հետ։ euro-football.ru-ն գրում է, որ այս խաղը կլինի հարձակվողի 100-րդը Ֆրանսիայի հավաքականի կազմում։
«Ես սիրում եմ խաղալ իմ երկրի համար։ Ազգային հավաքականից ավելի կարևոր բան չկա։ 100 խաղը պատմական պահ է։ Հիանալի է Աշխարհի առաջնությունում անցկացնել հոբելյանական խաղ», - ասել է Մբապեն։
Մբապեն Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում անցկացրած 99 խաղում խփել է 58 գոլ և կատարել 40 գոլային փոխանցում։
Իրաքի դեմ խաղը կկայանա հունիսի 23-ին։