ՔԿ. Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Իրավունք
13:36 22/06/2026
Հայաստան

ՔԿ. Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում իրականացվում է հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության և փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

ՔԿ փոխանցմամբ, նախաքննության ընթացքում հանցավոր ծագում ունեցող 674 մլն ՀՀ դրամից բացի՝ ևս 30 մլն ՀՀ դրամ փոխանցվել է պետական բյուջե:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder