Ֆրանսիայում հայտնաբերվել է Պիկասոյի կտավը
Իրավունք
17:34 22/06/2026
Աշխարհ

Ֆրանսիայում հայտնաբերվել է Պիկասոյի կտավը

Փարիզի արվարձաններից մեկում ոստիկանական խուզարկության ժամանակ հայտնաբերվել է Պաբլո Պիկասոյի ստեղծագործություններից մեկը։ Աշխատանքը հայտնաբերվել է արգելված նյութերի ապօրինի շրջանառություն հետ կապված հետաքննության ընթացքում կատարված խուզարկության ժամանակ, որից հետո հարուցվել է քրեական գործ՝ գողության և գողացված գույքի վաճառքի հատկանիշներով։

artguide.com-ի հաղորդմամբ, նկարում պատկերված է Մարի-Թերեզ Վալտերը՝ նկարչի սիրուհին և մուսան 1927-1935 թվականներին։ Մասնագետները հաստատել են աշխատանքի իսկությունը և գնահատել այն 13-16 միլիոն դոլար։ Հետաքննության տվյաներով, կտավը պատկանել է սինգապուրցի ներդրողի և գողացվել է Փարիզի արվեստի գործերի պահեստից։ Ձերբակալվածներից մեկը խոստովանել է, որ աշխատել է պահեստում և հանել նկարը՝ մտադրվելով ցույց տալ անվտանգության համակարգի խոցելիությունը։

Նկարից բացի, ոստիկանությունը առգրավել է մոտ 20 կգ անօրինական նյութեր, շքեղ հագուստի հավաքածու և մի քանի հազար եվրո կանխիկ։ Գործով չորս մեղադրյալներ արդեն ներկայացել են դատարան։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder