Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հնդկաստանում տղամшրդը առևшնգել, բռնшբшրել և uպшնել է չորս տարեկան աղջկա՝ գյուղապետի ընտրությունների պատճառով նրա հորից վրեժ լուծելու համար
Հնդկաստանում երկու տղամարդ առևանգել և բռնաբարել են չորս տարեկան աղջկա։ Այդ մասին հայտնում է Times of India-ի։
Դեպքը, ենթադրաբար, տեղի է ունեցել հունիսի 6-ին Կասգանջ շրջանում։ Այդ օրը աղջիկը, որը ծնողների հետ եկել էր գյուղ՝ հիվանդ պապիկին այցելելու, անհետացել է։ Երեք օր անց նրա մարմինը՝ բռնության հետքերով, հայտնաբերվել է մեկուսացված տարածքում։
Ոստիկանության տվյալներով՝ հանցագործությունը կատարել են երկու տղամարդիկ։ Գլխավոր մեղադրյալը՝ 45-ամյա տղամարդը, փախել է, իսկ նրա հանցակիցը ձերբակալվել է կիրակի՝ հունիսի 21-ին, և խոստովանել է հանցանքը։
Հաղորդվում է, որ հանցագործը թշնամանք է ունեցել երեխայի հոր նկատմամբ, որը նրա հետ մասնակցում էր 2021 թվականի գյուղական խորհրդի ընտրություններին, ուստի որոշել է «դաս տալ ընտանիքին» և իր ընկերոջ հետ միասին առևանգել է չորս երեխաներից մեկին։
Կասկածյալը ներկայումս հետախուզվում է։ Դատաբժշկական փորձաքննությունից հետո քրեական գործ է հարուցվել հինգ մեղադրանքով։ Հետաքննությունը շարունակվում է։