SZA-ն քննադատել է արհեստական բանականության «զզվելի» երաժշտությունը
Մշակույթ
16:32 22/06/2026
Աշխարհ

SZA-ն քննադատել է արհեստական բանականության «զզվելի» երաժշտությունը

Գրեմմի մրցանակի դափնեկիր ամերիկացի երգչուհի-երգահան SZA-ն խստորեն քննադատել է արհեստական ​​բանականությունը և այն արտիստներին, ովքեր «աջակցում են այս այլասերված աղբին», այն բանից հետո, երբ իմացել է, որ իր 200-ից ավելի երգեր օգտագործվել են նեյրոնային ցանցեր մարզելու համար։

Ինստագրամի իր սթորի բաժնում նա գրել է, որ որոնումը ցույց է տվել՝  իր 238 երգերը օգտագործվել են մարզման տվյալների բազաներում. «Ես ստուգեցի. երաժշտական ​​արհեստական ​​բանականությունը մարզվել է իմ 238 երգերի վրա։ Եթե դու երաժիշտ ես և աջակցում ես այս այլասերված աղբին, ապա դու զզվելի ես, և չկա ոչ մի բառ, որ կարող ես ասել, որպեսզի սա ընդունելի լինի։ Հուսով եմ՝ դու կստանաս այն կյանքը, որին արժանի ես»։

Եվրանյուզի հաղորդմամբ, հաջորդող գրառման մեջ SZA-ը թիրախավորել է արհեստական ​​ինտելեկտով աշխատող Suno երաժշտական ​​ընկերությունը և պրոդյուսեր Diplo-ին։

«Մենք կազմում ենք ԱՄՆ բնակչության 13%-ը, բայց մեր ձայնով և տեսլականով ազդում ենք ամբողջ աշխարհի վրա»,- նշել է նա։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder