Խոշոր պայթյուն Քաթարում. Կան բազմաթիվ տուժածներ
Հասարակություն
08:48 22/06/2026
Աշխարհ

Խոշոր պայթյուն Քաթարում. Կան բազմաթիվ տուժածներ

Քաթարի գլխավոր հեղուկացված բնական գազի վերամշակման գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել է 54 մարդ, իսկ 18-ը համարվում են անհետ կորած։ Այս մասին գրում է միջազգային մամուլը՝ վկայակոչելով տեղական  իշխանություններին։

ՆԳ նախարարությունը հայտնել է, որ Քաթարի միջազգային որոնողական-փրկարարական խումբը գործի է դրվել Ռաս Լաֆան արդյունաբերական քաղաքում «ներքին պայթյունից» հետո անհետ կորածների որոնման գործողություններ իրականացնելու համար։ Նախարարությունը հայտարարել է, որ օբյեկտից որևէ արտահոսք չի եղել, որը կարող է վտանգ ներկայացնել հանրային անվտանգության համար։

«Եվրոնյուզ»-ի փոխանցմամբ, Ռաս Լաֆանի արդյունաբերական տարածքում տեղի ունեցած պայթյունը կարող է հետագա քաոս առաջացնել համաշխարհային էներգետիկ շուկաներում, մասնավորապես այն պատճառով, որ Կատարը մնում է աշխարհի առաջատար բնական գազի արտադրողներից մեկը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Խոշոր պայթյուն Քաթարում. Կան բազմաթիվ տուժածներ