Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Կախարդական փայտիկով» կարողացավ տանել-բերել, դզել իր թվերը և վայելել իշխանությունը. Արսեն Վարդանյանի բողոքի ակցիան
Հունիսի 7-ի ԱԺ ընտրությունների արդյուքնների պաշտոնական հրապարակումից հետո դրանց մասնակցած գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերը հայտարարեցին հաշվարկների վերաբերյալ իրենց բողոքն ու անհամաձայնությունը։ «Համահայկանան ճակատ» կուսակցության նախագահ Արսեն Վարդանյանը, որը առաջադրվել էր «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցության ցուցակով, բողոքի ակցիա է իրականացնում Ազատության հրապարակում։ Այս կուսակցությանն ընտրության արդյունքներով վերագրվել է 1.76%՝ 25,758 ձայնի դիմաց։ Panorama.am-ը ակցիայի վայրում զրուցեց Արսեն Վարդանյանի հետ։
«Մեր ձայները գողացվել են իշխանության կողմից»,-ասաց Վարդանյանը՝ հիշեցնելով, որ ԿԸՀ-ն դեռ արդյունքները չէր հրապարակել, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ընտրություններում հաղթել են։
Հիշեցնելով, որ նախկին ընտրություններից մեկում էլ Փաշինյանը նախօրոք հայտարարել էր հաղթանակի մասին՝ պնդելով, թե իրենց քաղվածքներով արդեն հաղթել են՝ Վարդանյանն ասաց. «Մենք էլ ենք մեր քաղվածքներով հաշվել՝ 6 ընտրատեղամասից մոտ 60 ձայն գողացվել էր, եթե հաշվեինք 2000 տեղամասը, բնականաբար ավելի էր շատանալու գողացված ձայները, բայց չգիտեմ ինչպես ԿԸՀ-ի հաշվարկներով 884 ձայն մեզանից վերջնհաշվարկով պակասեց։ Աճպարարություն անելով, էն որ 2018 թվականին ասում էր. «կախարդական փայտիկ ունեմ», էդ «կախարդական փայտիկով» կարողացավ տանել-բերել, դզել իր թվերը և վայելել իշխանությունը։
Դեռ հաշվի չենք առնում, որ երբ խոսում էին ընտրակաշառքից( ընդդիմության)՝ 10 հազար դրամ ինքը թոշակառուների թոշակն ավելացրեց։ Դրանից հետո էլ, երբ ԿԸՀ-ն չէր հրապարակել արդյունքները՝ բռնեց ակցիզային հարկը թանկացրեց։ Ժողովրդին բացատրում է, թե թանկացրել է միայն վառելիքը, խմիչքն ու սիգարետը։ Դե ժեղովրդի 50 %-ն ասում է, որ ո՛չ խմում եմ, ո՛չ ծխում եմ, ո՛չ էլ մեքենա ունեմ։ Բայց էդ մարդիկ չեն մտածում, որ այդ նույն հացն իր ոտքով փուռից չի գնում խանութ, տեղափոխում են մեքենայով։ Այդ նույն վառելիքի հետ հացն էլ, մակարոնն էլ, ձեթն էլ, առաջին անհրաժեշտության բոլոր ապրանքները թանկանալու են։
Քանի որ մենք մամուլի ազտություն չունենք, քանի որ ԶԼՄ-ների 50 %-ից ավելին իշխանական պատվերով է աշխատում, բազմիցս ասել եմ, ես էլ էի թեկնածու՝ Նիկոլ Փաշինյանն էլ, ինչու իմ քարոզարշավի ժամանակ Ոստիկանության գվարդիան այդպես ջանասիրաբար չէր գալիս ճանապարհները փակում, ժողովրդին հավաքում, իրենց աշխատակիցներին բերում, որ ես գայի խոսեի, բայց Նիկոլ Փաշինյանն ուր գնում էր՝ տեղաշարժվում էր պետական ծառայողական մեքենաներով, ոստիկանության ողջ գվարդիան գործուղվում էր այդ մարզ, փակում էին համայնքը։ Բերում իրենց ուզած մարդկանց կանգնեցնում էին, որ Փաշինյանը գար և գոռար, դա ընտրակաշա՞ռք չէ, իմ հաշվին քարոզարշավ անել չէ՞։ Բայց դա ժողովրդին կաշառել է, խաբել է։ Ձայնագողությունը ոչ միայն հաշվարկի ժամանակ է, լինում, այլ ցանկացած պարագայում է լինում։ Մարդու կամքին բռնանալը, ձայնի գողություն է։
«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» կարգախոսի ներքո մենք իրականացնում ենք ստորագրահավաք, որոշել ենք իր ստացած ձայներից շատ ստորագրություն հավաքենք, որ կարողանանք համեմատել։ Ասենք՝ պարոն Փաշինյան, որ դու գոռում ես «վարչապետ եմ», այ այսքան մարդ էլ դեմ է։
Ասում էր թե երբ ժողովուրդը փողոց դուրս գա, ինքը կգնա։ Հանրապետության տարածքում մի վայրում ենք արել ստորագրահավաքը՝ Ազատության հրապարակում, ամսի 11-ի կեսօրից հետո այստեղ եմ, հունիսի 18-ին արդեն 2000-ից ավել մարդ եկել ստրագրել է հանրապետության տարբեր վայրերից»։