Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ կբխի ՀՀ-ի շահերից. Զախարովա
Քաղաքական
18:15 22/06/2026
Տարածաշրջան

Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ կբխի ՀՀ-ի շահերից. Զախարովա

Մոսկվան համոզված է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի աշխատանքի վերսկսումը կբխի հանրապետության շահերից, և ՀԱՊԿ-ը մնում է տարածաշրջանային կայունության երաշխավորը։ «ՌԻԱ Նովոստի»,-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

«Մենք շարունակում ենք համոզված լինել, որ ՀԱՊԿ-ում լիարժեք աշխատանքի վերսկսումը, առաջին հերթին, կծառայի Հայաստանի շահերին։ Կազմակերպությունը մնում է տարածաշրջանային կայունությունը պահպանելու արդյունավետ և, ըստ էության, անվիճելի մեխանիզմ», - ասել է Զախարովան։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ կբխի ՀՀ-ի շահերից. Զախարովա