Ջերմաստիճանն առաջիկա երկու օրերին կշարունակի նվազել
Հասարակություն
08:08 23/06/2026
Հայաստան

Ջերմաստիճանն առաջիկա երկու օրերին կշարունակի նվազել

Երևանում հունիսի 23-ի երեկոյան, 24-ին օրվա ընթացքում սպասվում է, 26-ի գիշերը, 27-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։ Հունիսի 25-ին, 26-ի ցերեկը, 27-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում հունիսի 23-ին և 25-ին՝ կեսօրից հետո, 26-27-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 24-ին շրջանների զգալի մասում օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 23-24-ին ցերեկային ժամերին կնվազի ևս 3-4 աստիճանով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ջերմաստիճանն առաջիկա երկու օրերին կշարունակի նվազել