Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կդառնա Աշխատանքի և բարեկեցության նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անունը կփոխվի։ Այս մասին այսօր հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյան նախարարության և Միասնական սոցիալական ծառայության աշխատակազմի մասնակցությամբ անցկացրած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
Նախարարության հաղորդմամբ, խորհրդակցության ընթացքում Ա. Թորոսյանը խոսել է նաև ԱՍՀ նախարարության վերանվանման նախաձեռնության մասին։ Նախարարը նշել է, որ գաղափար կա առաջիկայում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերանվանել Աշխատանքի և բարեկեցության նախարարություն, իսկ Միասնական սոցիալական ծառայության գործառույթներում հետագայում ևս կլինեն փոփոխություններ։