Թրամփը հայտարարել է, որ Իրան միջուկային տեսուչներ ուղարկելու հարցում շտապողականություն պետք չէ
Քաղաքական
22:07 23/06/2026
Աշխարհ

Թրամփը հայտարարել է, որ Իրան միջուկային տեսուչներ ուղարկելու հարցում շտապողականություն պետք չէ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրան Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսուչներ ուղարկելու հարցում շտապողականություն չկա, և նրանք Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտներ կժամանեն համապատասխան ժամանակին։

«Շտապողականություն չկա։ Բայց նրանք այնտեղ կլինեն, երբ ժամանակը գա»,-նշել է նա՝ նկատի ունենալով, թե երբ են տեսուչները այցելելու Իրանի միջուկային օբյեկտներ։

Մեկնաբանելով Իրանի պնդումները, որ նման համաձայնագրեր գոյություն չունեն, Թրամփը շեշտեց. «Նրանք սխալվում են։ Նրանք գիտեն, որ սխալվում են»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder